Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թոմ Քոթոն﮳ ԱՄՆ-ը 2 հարվածով հեշտորեն կհաղթի Իրանին

Թոմ Քոթոն﮳ ԱՄՆ-ը 2 հարվածով հեշտորեն կհաղթի Իրանին
15.05.2019 | 11:26

ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնը, որը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, PBS հեռուստաալիքին հարցազրույցում խոսել է Իրանի հետ հակամարտության հավանական լարումից: Նա ընդգծել է, որ Թեհրանի նկատմամբ լիարժեք հաղթանակ տանելու համար Վաշինգտոնից կպահանջվի ընդամենը երկու ռմբակոծում﮳ «Այո, երկու հարված՝ առաջին հարվածն ու երկրորդ հարվածը: Միացյալ Նահանգները կհաղթի և կհաղթի հեշտությամբ»,-ասել է Քոթոնը։ Նա հավելել է, որ ամերիկյան կողմի հարվածներն արդարացված կլինեն, եթե Թեհրանը հարձակվի ամերիկյան կամ դաշնակից պետությունների զորքերի վրա: Միևնույն ժամանակ Քոթոնը շեշտել է, որ կողմ չէ Իրանի հետ ռազմական գործողություններ սկսելու գաղափարին:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ