Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մայք Պոմպեո﮳ ԱՄՆ-ը չի մոռացել ընտրություններին միջամտության մասին, սակայն Ռուսաստանի հետ պատրաստ է երկխոսության

Մայք Պոմպեո﮳ ԱՄՆ-ը չի մոռացել ընտրություններին միջամտության մասին, սակայն Ռուսաստանի հետ պատրաստ է երկխոսության
15.05.2019 | 11:30

ԱՄՆ-ը չի մոռանում ընտրություններին միջամտելու մասին, սակայն պատրաստ է բարդ հարցերի շուրջ Ռուսաստանի հետ համատեղ լուծումներ փնտրել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, հաղորդում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Պոմպեոն ընդգծել է, որ խոսքը 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին է։


Խոսքը «տարբերակներ գտնելու, փոխզիջման հանգելու, այն տեղերը գտնելու փորձի մասին է, որտեղ մենք ունենք հատվող շահեր, որպեսզի կարողանանք առաջընթաց ձեռք բերել որոշ բարդ խնդիրների շուրջ, որոնց հետ բախվում ենք» Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի անել հնարավորը 2020-ի նախագահական ընտրությունները պաշտպանելու համար։

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ