Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ
15.05.2019 | 11:33

Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հանդիպումը։ ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ հանդիպումը լավ առիթ է համագործակցության հարցեր, հետագա ծրագրեր քննարկելու համար։

«Շատ ուրախ եմ այս հանդիպման համար։ Ասիական քաղակրթությունների երկխոսության համաժողովը շատ կարևոր է մեզ համար։ Այն շատ կարևոր նախաձեռնություն է։ Կայացավ համաժողովի բացումը, որը շատ տպավորիչ էր։ Այս համաժողովը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործության հարցերը։ Ես շատ ուրախ այդ հնարավորության, ձեզ հետ հանդիպելու համար։ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահեր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ