Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Բաշար Ասադն ու Արամ առաջինը Դամասկոսում քննարկել են Սիրիայի իրավիճակը, հայ համայնքին առնչվող հարցեր

Բաշար Ասադն ու Արամ առաջինը Դամասկոսում քննարկել են Սիրիայի իրավիճակը, հայ համայնքին առնչվող հարցեր
15.05.2019 | 22:37

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ Դամասկոսում ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինին։ Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Սիրիայի իրավիճակը և հայ համայնքին առնչվող հարցեր։


Բաշար Ասադը բարձր գնահատելով Սիրիայի հայությանն՝ ասել է, որ հայերը երկրի համահավասար քաղաքացիներն են՝ նույն պարտավորություններով և իրավունքներով։ «Հայերը մեզ համար միշտ եղել են վստահելի, սիրելի և աշխատասեր քաղաքացիներ։ Նրանք դրական մասնակցություն են ունեցել Սիրիայի զարգացմանը», - ասել է Ասադը։ Երկրից հեռացած սիրիահայերին նա կոչ է արել շուտ վերադառնալ, վերականգնել իրենց տները և աշխատատեղերը։ Սիրիայի նախագահը վստահեցրել է, որ Սիրիայի հայ համայնքը շարունակելու է վայելել պետության զորակցությունը։


Արամ առաջին կաթողիկոսը հիշեցրել է Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի նկատմամբ Սիրիայի ժողովրդի ցուցաբերած ջերմ վերաբերմունքը և հաստատել, որ Սիրիայի համայնքն ամուր կառչած է մնում Սիրիայում և սկսել է վերականգնման աշխատանքները։ Նա նշել է, որ թե Հայաստանի, թե սփյուռքի համար Սիրիայի հայ համայնքը կարևոր է՝ քաղաքական, մշակութային և պահանջատիրական առումներով։ Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Սիրիայի նախագահին՝ Հալեպի հայկական եկեղեցու վերանորոգմանն օժանդակելու համար։

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ