Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զոհրաբ Մնացականյան﮳ Վիզաների ազատականացումը մեր օրակարգի ամենակարևոր և սկզբունքային հարցերից է

Զոհրաբ Մնացականյան﮳ Վիզաների ազատականացումը մեր օրակարգի ամենակարևոր և սկզբունքային հարցերից է
15.05.2019 | 22:38

«Վիզաների ազատականացումը մեր օրակարգի ամենակարևոր և սկզբունքային հարցերից է»՝ Բրյուսելում՝ «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Կա բավարար առաջխաղացում, և պետք է արագացնել գործընթացը։ Հարցին՝ իրատեսակա՞ն է այս տարի, Մնացականյանը պատասխանեց. - «Մեզ համար սա յուրաքանչյուր պահի հարց է, մեզ համար սա չափազանց մեծ գերակայություն է, երբ կլինի՝ իրականում չեմ կարող ասել, բայց հարցը մեր օրակարգի մեջ ամենակարևոր կետերից է, և սա շարունակական է։ Մենք վստահ ենք, որ բավարար առաջխաղացում ունենք այդ հարցում, և հիմա համադրելով այս ամենը և առաջ բրդելով մեր օրակարգը՝ պետք է արագացնել այս ամենը։ Նորից եմ կրկնում՝ մեզ համար շատ սկզբունքային հարց է սա»։


Նա նշեց՝ որևէ կերպ թույլ չեն տալու ազատականացված ռեժիմի չարաշահում։
«Մենք շատ լավ գիտենք, որ տարբեր նկատառումներ կան, հարցերը, որոնք վերաբերում են ընդհանուր միգրացիային, միգրացիայի հանդեպ վերաբերմունքին և քաղաքականությանը, մեզ համար սա խոչընդոտ չէ, մենք չենք կարող դա ընդունել և ասել՝ շատ լավ, հարցը փակվեց, իհարկե չփակվեց, և մենք շարունակելու ենք շատ հետևողականորեն տանել առաջ այն, որովհետև մենք պնդում ենք, որ յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, ըստ իր կարողությունների, և մենք շատ զգայուն ենք, որևէ կերպ չենք գործելու այնպես, որպեսզի ստեղծենք նման հնարավորություն՝ այդ ազատականացված ռեժիմի չարաշահում, և մենք չենք քաջալերելու որևէ բան, որը չարաշահվելու է և որը բերելու է խնդիրների։ Հիմա մեզ ասում են, որ կան մյուս երկրները, որոնք օգտվում են այսօր ազատականացված ռեժիմից և չարաշահում են, դա մեզ համար բավարար արգումենտ չէ, մենք ուզում ենք գնահատված լինել մեր արժեքների համաձայն, այսինքն՝ մեր կարողությունները գնահատեն, - ասաց Մնացականյանը։- Մենք մեր էքսպերտներին, համապատասխան գերատեսչություններին, որոնք առնչություն ունեն միգրացիայի հետ, ուզում ենք դնել շփման մեջ Եվրոպայի համապատասխան փորձագետների հետ՝ գնահատելու համար՝ որքանով են մեր կարողությունները զարգացած, որքանով են համապատասխանում չափանիշներին, որպեսզի կարողանանք սկսել այդ երկխոսությունը՝ վիզաների ազատականացման»։

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ