Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանի տիեզերական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենը փախել է արտասահման

Ռուսաստանի տիեզերական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենը փախել է արտասահման
15.05.2019 | 22:40

Ռուսաստանի տիեզերական տեխնոլոգիաների գիտա-հետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Յուրի Յասկինը, ընկերությունում անցկացվող աուդիտի ընթացքում փախել է արտասահման: Այդ ինստիտուտը էլեկտրոնային սարքավորումներ է մշակում արբանյակների և ռազմական տեխնիկայի, ներառյալ բալիստիկ հրթիռների համար:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ գլխավոր տնօրենը արտասահման է փախել գործուղման ժամանակ և այնտեղից աշխատանքից ազատվելու դիմում է ուղարկել: Յուրի Յասկինը գործուղման մեկնելու համար արտասահմանյան անձնագիր էր ստացել անցած ապրիլին: Ըստ թերթի տեղեկությունների նա գտնվում է Հունաստանում: «Ռոսկոսմոս»-ի պաշտոնյան հաստատել է, որ փոստով ստացել են աշխատանքից ազատվելու Յասկինի դիմումը:
Այս տարի Ռուսաստանի տիեզերական ոլորտի ձեռնարկություններում լայն ստուգումներ են անցկացվում: Հարուցվել է քրեական 14 գործ:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ