Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լին Թրեյսին՝ «Լիդիանի» մասին

Լին Թրեյսին՝ «Լիդիանի» մասին
15.05.2019 | 22:41

Կարևոր է, որ նման վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով «Ամուլսարի» ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ աշխատենք կառավարության հետ՝ բիզնեսի նեդրումների համար նպաստավոր, կանխատեսելի և թափանցիկ միջավայր ձևավորելու համար: Դա կարևոր է ոչ միայն ամերիկյան, այլև միջազգային ներդրողների համար: «Լիդիանն» այդ ներդրողներից մեկն է, և կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան: Այժմ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է։ Արդյունքները կարևոր են ու նաև կարևոր է, որ նման վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման», - ասաց Լին Թրեյսին:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ