Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայի խորհրդարանում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի խորհրդարանում ահաբեկչություն է կանխվել
15.05.2019 | 22:52

Թուրքիայի անվտանգության ծառայությունը կանխել է ծրագրված ահաբեկչություն, որը պետք է տեղի ունենար երկրի խորհրդարանի շենքում: Նախնական տեղեկություններով, ահաբեկչությունը փորձել են իրագործել «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն ճակատ» ծայրահեղական խմբավորման երկու անդամ: Նրանք մուտք են գործել խորհրդարանի շենք ու փորձել օրենսդիր մարմնի աշխատակիցներին պատանդ վերցնել, սակայն անվտանգության ուժերին հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներին։

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ