Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրաչյա Աշուղյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

Հրաչյա Աշուղյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում
15.05.2019 | 22:53

2019-ի մայիսի 13-ին 80 տարեկանում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Հրաչյա Աշուղյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսիս 16-ին, ժամը 18:00-20:00-ն՝ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` մայիսի 17-ին, ժամը 11:00-13:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից (Իսահակյան 1): Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ