«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Աշոտ Ղուլյան﮳ Քոչարյանին ազատ արձակելու տրամադրություններ կան Արցախում

Աշոտ Ղուլյան﮳ Քոչարյանին ազատ արձակելու տրամադրություններ կան Արցախում
15.05.2019 | 22:56

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու՝ Արցախի նախագահների երաշխավորությանը պետք է վերաբերվել որպես մարդասիրական և ընկերական հարաբերությունների արդյունք՝ այսօր Հայաստանի խորհրդարանում ասաց Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը նույնպես միանում է Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությանը և կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի:


Աշոտ Ղուլյանը շեշտեց՝ Արցախում կան այդպիսի տրամադրություններ և դրանց անհնար է չարձագանքել: «Անկեղծ ասած, այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ դառնալ։ Ես կարծում եմ այն, ինչ-որ արդեն ասվել է, ինչ ներկայացվել է, բավարար է հասկանալու համար, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցության, այլ կալանքը փոխելու հարցին, և այստեղ ուզում եմ, որ դրան վերաբերենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունք։ Վստահ եմ, որ դուք էլ երևի տեղյակ եք, որ Արցախում կան այդպիսի տրամադրություններ և անհնար է այդ տրամադրություններին չարձագանքել, - ասաց Ղուլյանը։ -Եթե հիշում եք մենք էլ խորհրդարանի պատգամավորներով նախորդ ամիսներին նույնպես այդպիսի միջնորդություն-խնդրագիր ենք ներկայացրել, որը նույն իմաստն ունի՝ պարզապես դատավարության, կամ նախաքննության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց փոխելու խնդրանքով»։


Այսօր լրագրողները հարցրին Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներին՝ երկու երկրների միջև հակասություններ կա՞ն, թե՞՝ ոչ։
Արարատ Միրզոյանն ասաց, թե ցանկանում է մարդկային և գործընկերային կոչ անել լրագրողներին, ընթացող դրական գործընթացների տպավորությունն առանձին դրվագներով չփչացնել: Ամեն դեպքում Արարատ Միրզոյանը շեշտեց՝ հարցից չի խուսափում, Վիտալի Բալասանյանի նկատմամբ անձնապես մեծ համակրանք ունի: Այնուամենայնիվ նա կոչ արեց Բալասանյանին. «Հասկանում եմ, որ Արցախում արդեն մեկնարկել է նախընտրական շրջանը, բայց կառաջարկեի, որ շատ առաջ չընկնեին մեր գործընկերներն իրադարձություններից, և ընդհանրապես կոնկրետ այս հայտարարության և պարոն Բալասանյանի մյուս հայտարարությունների մասով ուղղակի կոչ կանեի, որ կամերաների առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց կամերաների արվող հավաստիացումներին»։


Աշոտ Ղուլյանը վստահեցրեց՝ հակասություն երկու երկրների իշխանությունների միջև չկա, պարզապես նոր ժամանակներում ամեն մարդ ազատ է իր տեսակետը հայտնելու հարցում։ «Որևէ սրացում չի կարող լինել, մենք այսօր հենց դրա համար այստեղ ենք, որպեսզի և պաշտոնական, և ոչ պաշտոնական մակարդակով ցույց տանք, որ հայկական երկու հանրապետությունների միջև հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, եղբայրական, կարող են լինել աշխատանքային հարցերում տարաձայնություններ, բայց դա որևէ ձևով չի կարող նսեմացնել մեր հարաբերությունների մակարդակը։ Շատ կարևոր է որպեսզի մենք հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ, հիմա սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ որ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ են լինում», - ասաց Ղուլյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին Արցախի իշխանությունները լռում, երբ 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո ընդդիմադիրների էին ազատազրկում և դատապարտում, Ղարաբաղի խորհրդարանի նախագահը պատասխանեց՝ Արցախը չէր լռում և այն ժամանակ էլ մեծ ցավ էր ապրում։ «Ես կարծում եմ, որ Ձեր տեղեկատվությունը լրիվ չէ, Արցախը չէր լռում, Արցախը ցավ էր ապրում և կարծում եմ, որ այս իմաստով բոլորս նույն հասկացության և իմացության մեջ ենք», - ասաց Ղուլյանը։

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ