Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լին Թրեյսի﮳ Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից կանխատեսելի և թափանցիկ ներդրումային միջավայրի ձևավորմանը

Լին Թրեյսի﮳ Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից կանխատեսելի և թափանցիկ ներդրումային միջավայրի ձևավորմանը
15.05.2019 | 22:57

Կառավարության ջանքերն՝ ուղղված կոռուպցիան արմատախիլ անելուն և թափանցիկությանը, թույլ կտան խաղի հավասար պայմաններ ապահովել և ազդակ դառնալ միջազգային հանրության համար, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ հարգվում է իրավունքի գերակայությունը և որը բաց է բիզնեսի համար, ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին: «Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների տիրույթի մեծ ներուժը: Առավել ամուր առևտրային և ներդրումային հարաբերությունները կնպաստեն կայուն և ներառական տնտեսական աճի ապահովման մեր փոխադարձ ցանկությանը, թույլ կտան տնտեսական դիվերսիֆիկացման ավելի բարձր մակարդակի հասնել և կխթանեն նորարարությունն ու մրցակցությունը, - ասաց նա։ - Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից արդարացի, կանխատեսելի և թափանցիկ ներդրումային միջավայրի ձևավորման ջանքերի շարունակմանը: Մենք սպասում ենք ՀՀ կառավարության լուրջ բարեփոխումներին՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը:


Մեր մասով կարող եմ ասել, որ ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի հետ բիզնեսի դյուրացմանն ուղղված աշխատանքներում, և կշարունակենք ներկայացնել այն լավագույնը, որ կարող են առաջարկել ամերիկյան ընկերությունները՝ առաջադեմ տեխնոլոգիաներ, հավասարը չունեցող իմացություն և փորձ, բիզնես մշակույթի բարձրակարգ ստանդարտներ»։ Թրեյսին նաև նշեց, որ ԱՄՆ-ն կարևորում է տնտեսության զարգացումը մարզերում և մարզերի զարգացմանն աջակցում է օժանդակության ծրագրերի միջոցով:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ