Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լին Թրեյսի﮳ Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող հետ պահել և հետ չեն պահում ՀՀ-ին ԱՄՆ-ի հետ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց

Լին Թրեյսի﮳ Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող հետ պահել և հետ չեն պահում ՀՀ-ին ԱՄՆ-ի հետ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց
15.05.2019 | 22:57

Մենք հասկանում և արժևորում ենք Հայաստանի երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների լայն տիրույթը, ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին: «Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավար պետություն, դրանց ընտրությունը կատարում է իր սեփական ազգային շահերի հիման վրա: Մենք նաև գիտակցում ենք, որ աշխարհագրական ու պատմական իրողություններից ելնելով Հայաստանն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ: Սակայն, կարծում եմ, որ Հայաստանում շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող հետ պահել և հետ չեն պահում Հայաստանին ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ հնարավոր գործընկերների հետ ամուր ու փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց: Ու, թեպետ Հայաստանն աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժեքներով դուք կապված եք Արևմուտքին: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում», - ընդգծեց դեսպանը: Լին Թրեյսին նկատեց՝ արտաքին հարաբերություններում խաղացողներից մեկի առավելությունը չի նշանակում մյուսի պարտություն։

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ