ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հնագետները Հռոմի կայսեր պալատի տակ գաղտնի սենյակ են հայտնաբերել

Հնագետները Հռոմի կայսեր պալատի տակ գաղտնի սենյակ են հայտնաբերել
15.05.2019 | 23:00

Հնագետները, որ վերականգնման աշխատանքներ են իրականացրել Հռոմի Ներոն կայսեր պալատում, որը հայտնի է որպես Ոսկե պալատ, որմնանկարներով և իրական կենդանիների ու առասպելական արարածների պատկերներով զարդարված գաղտնի սենյակ են հայտնաբերել: Տարածքի մեծ մասը լցված է ցեխով, և մասնագետներն չեն մաքրում համալիրի կայունությունը կորցնելու վտանգի պատճառով: Սենյակն անվանվել է պատերին պատկերված սֆինքսի անունով:

Պատերին կարմիր գույնով պատկերված են երաժշտական գործիքով կենտավրոսի, աստվածների, թռչունների և ջրային արարածների նկարներ: Ոսկե պալատը սկսել են կառուցել մեր թվարկության 64 թվականին: Պալատը 300 սենյակ է ունեցել:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ