ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Բրիտանիայի խորհրդարանը «Brexit»-ի շուրջ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կքվեարկի հունիսին

Բրիտանիայի խորհրդարանը «Brexit»-ի շուրջ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կքվեարկի հունիսին
15.05.2019 | 23:03

Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը, ամփոփելով նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյի և ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդիպման արդյունքները, լրագրողներին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը «Brexit»-ի շուրջ Եվրամիության հետ համաձայնագիրը կքվեարկի հունիսի սկզբին:


Նշենք, որ խորհրդարանը մի քանի անգամ մերժել Է Մեյի կողմից առրաջարկվող համաձայնագիրը՝ պահանջելով վերանայել Brexit-ի վերաբերյալ մոտեցումը։

Վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ` վարչապետը և ընդդիմության առաջնորդը երկուստեք պատրաստակամություն են հայտնել իրականացնել Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները:


«Մենք խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը կքննարկենք հունիսի 3-ին սկսվող շաբաթվա ընթացքում: Պետք է այնպես անենք, որ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գա նախքան խորհրդարանն ամառային արձակուրդ կմեկնի»,- ասել է նա:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ