Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ և ՌԴ նախագահները հնարավոր է հունիսին հանդիպեն G20-ի գագաթաժողովում

ԱՄՆ և ՌԴ նախագահները հնարավոր է հունիսին հանդիպեն G20-ի գագաթաժողովում
16.05.2019 | 13:35

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, հունիսին Ճապոնիայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում հնարավոր է հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սոչիում Ռուսաստանի ու Ավստրիայի նախագահների մամուլի համատեղ ասուլիսում Պուտինն ասել է, թե Ռուսաստանը ամբողջովին պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ հենց դա թույլ տան ԱՄՆ-ի ներքին քաղաքական պայմանները: «Հուսով եմ աստիճանաբար կստեղծվեն Մոսկվա-Վաշինգտոն կապերը վերականգնելու պայմանները, հատկապես Մյուլերի զեկույցից հետո, ինչը հաստատեց, որ դավադրություն չի եղել և Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ