«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մեսչյանը հույս ունի մինչև տարեվերջ ավարտել Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները

Մեսչյանը հույս ունի մինչև տարեվերջ ավարտել Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները
16.05.2019 | 13:36

Մետրոպոլիտենի նոր կայարան ու նոր ճոպանուղի. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավոր խոստումներն են։ Աջափնյակում նոր կայարանի նախագծային աշխատանքները հույս ունի ավարտել մինչև տարեվերջ:


«Կամուրջը ավարտելուց հետո կամրջի վրա կտեղավորվի կայարանը, և հետագայում ամբողջ ինֆրաստրուկտուրան, որը կապված է գծային քաղաքականության հետ՝ կապը կամրջից դեպի Բարեկամություն կայարան»՝ լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Մեսչյանը: Ճոպանուղու շինարարությունը նախատեսում են սկսել եկող տարվանից, զբոսաշրջային նշանակություն չի ունենալու, կլինի 32 տեղանոց հանրային տրանսպորտ՝ թեթևացնելու Մասիվ - Կենտրոն մշտական խցանումները: «Դա էն ճոպանուղին չի, որ դուք պատկերացնում եք, որ մեկը գալիսա՝ մյուսը գնում և կես ժամ սպասում են: Բավականին ակտիվ գծով պետք է իրենք աշխատեն», - ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը: Նոր ճոպանուղին Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ է լինելու. Աբովյան պուրակից կմիանա Մասիվին, ավելի ուշ՝ գիծ կլինի նաև դեպի Հաղթանակի զբոսայգի:


Ովքեր են կառուցապատողները՝ Արթուր Մեսչյանն առայժմ անուններ չի հնչեցնում, բայց այս երկու ծրագրերի համար քաղաքի բյուջեն ոչինչ չի տրամադրելու։
Ի՞նչ կստանան կառուցապատողները, եթե ստանձնեն նոր կայարանների շինարարությունը, Մեսչանը պատասխանում է․«Աջափնյակի մետրոպոլիտենը կառուցապատողին հնարավորություն է տրվելու մեծ մոլ կառուցել Թումոյի տարածքի կողքի շրջանում՝ մետրոպոլիտենի վրա: Մոլի առաջին հարկի միջից է լինելու մետրոպոլիտենի կապը: Նույն մոտեցումը լինելու է և ճոպանուղուն: Այսինքն, Մասիվի տարածքում մենք թույլ ենք տալու կառուցել ևս մեկ մոլ, և էդ կառուցողը պետք է կառուցի վերևի կայարանը, իսկ ներքևի տարածքում պետք է նախագծվի հյուրանոցային համալիր»:


Երևանի գլխավոր ճարտարապետը դժգոհում է՝ «ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղված, քան ճարտարապետությամբ»․ ասում է՝ նկատի ունենալով, որ քաղաքը փող չունի, անընդհատ ներդրողներ են փնտրում:

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ