Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սուդանի Ռազմական խորհուրդը և ընդդիմությունը պայմանավորվել են հաստատել եռամյա անցումային շրջան

Սուդանի Ռազմական խորհուրդը և ընդդիմությունը պայմանավորվել են հաստատել եռամյա անցումային շրջան
16.05.2019 | 13:38

Սուդանի Ռազմական խորհուրդը և «Հանուն ազատության և փոփոխությունների» դաշինքի ներկայացուցիչները պայմանավորվել են հաստատել եռամյա անցումային շրջան՝ հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ մեջբերելով Ռազմական խորհրդի հայտարարությունը: Զինվորական իշխանությունները նաև հայտնել են, որ ընդդիմության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 300 մարդուց կազմված օրենսդիր խորհուրդ ստեղծելու մասին: Զինվորականները դաշինքի հետ պայմանավորվածությունները վերջնականապես կձևակերպեն 24 ժամում:

Դիտվել է՝ 271

Մեկնաբանություններ