«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Գարո Փայլանը թուրքական եթերում հայ երեխային կրոնափոխ անելու դեպքի առնչությամբ պաշտոնապես բողոք է ներկայացրել

Գարո Փայլանը թուրքական եթերում հայ երեխային կրոնափոխ անելու դեպքի առնչությամբ պաշտոնապես բողոք է ներկայացրել
16.05.2019 | 13:39

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել երկրի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ՝ կապված թուրքական հեռուստաալիքի եթերում հայ անչափահաս երեխային կրոնափոխ անելու դեպքի հետ:

Մայիսի 11-ին թուրքական ATV հեռուստաընկերության «Իֆթար Նիհաթ Հաթիփօղլուի հետ» հաղորդման շրջանակում հաղորդավարը 13-ամյա հայ քրիստոնյա երեխայի էր հյուրընկալել՝ առանց ընտանիքի թույլտվության, և նրան կրոնափոխ էր արել: Փայլանը հայտնել է, որ երեխայի ծնողը տեղյակ չի եղել, որ տղան մասնակցում է հաղորդմանը, առավել ևս, որ կրոնափոխ է արվելու, ուստի չէր կարող իր հավանությունը տալ: Պատգամավորը դիմումի մեջ նշել է, որ խախտվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագիրը, որ ստորագրել է նաև Թուրքիան: «Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման ընթացքում տեղի ունեցածը ուղղակի մանկական շահագործում է: Հաղորդման ընթացքում 13-ամյա երեխայի իրավունքներն առ ոչինչ են համարվել, և նա իր ազգային ինքնության ու կրոնական հավատալիքի բերմամբ շահագործման է ենթարկվել»,- ասվում է դիմումի մեջ:

Դիտվել է՝ 328

Մեկնաբանություններ