Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նոր իշխանությունների բարդույթները Արցախից

Նոր իշխանությունների բարդույթները Արցախից
16.05.2019 | 13:40

«Փաստը» գրում է﮳ «ՀՀ նոր իշխանությունների բարդույթավորվածությունը Արցախի, արցախյան հիմնահարցի և Ղարաբաղյան պատերազմի նկատմամբ մանրամասն ուսումնասիրության կարիք ունի, բայց առաջին տպավորությամբ այս երևույթը նոր չի սկիզբ առել ու երևի ավելի շատ կապ ունի այն կոմպլեքսի հետ, որ այս իշխանության մեծամասնությունը չի ծառայել բանակում, իսկ նորաթուխների մի զգալի մասը Արցախում չի էլ եղել ընդհանրապես: Մեր տեղեկություններով, վերջերս Արցախ այցելած «իմքայլականների» մեծ մասն առաջին անգամ էր Արցախում: Երևի թե օբյեկտիվորեն նաև սա է մոտեցումների ու դիրքավորումների պատճառներից մեկը: Օրինակ՝ «Փաստի» տեղեկություններով, մայիսի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպերից բացի, պարզվում է, եղել են նաև այլ բնույթի սրացումներ:


ՀՅԴ-ի կազմակերպած համաժողովին, օրինակ՝ միայն վերջին պահին է մասնակցության համաձայնություն տվել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ գործուղելով Տաթևիկ Հայրապետյանին և Գոռ Գևորգյանին: Ականատեսների փոխանցմամբ՝ նրանք իրենց բավականին խորթ ու դիսկոմֆորտ վիճակում են զգացել ոչ միայն արցախյան, այլև հայաստանյան այլ կուսակցությունների հետ շփումներում: Նրանք իրենց պահել են բավականին մեկուսացած, կարճ ասած՝ իրադարձությունների կենտրոնում չեն եղել: Այս ամենին գումարած՝ փաստենք, որ մայիսի 9-ին վարչապետն ընդամենը 5 ժամով է եղել Արցախում, չի մնացել մինչև միջոցառումների ավարտը»:

Դիտվել է՝ 242

Մեկնաբանություններ