Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ով թանկացրեց գազը՝ Կրե՞մլը, թե՞ «Գազպրոմը»

Ով թանկացրեց գազը՝ Կրե՞մլը, թե՞ «Գազպրոմը»
16.05.2019 | 13:45

«Ժամանակը» գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը պատմում է, թե ինչպես են ընթացել գազի սակագնի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի բանակցությունները. դրանք շատ հետաքրքիր ընթացք են ունեցել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ, նրան բացատրել են, որ գազի գնի հարցը քաղաքական է, պետք է խոսել Կրեմլի հետ, գնացել է Կրեմլ, ասել են՝ հարցը տնտեսական է, պետք է խոսել «Գազպրոմի» հետ: Ու այդպես էլ կառավարությունում չհասկացան, թե ով թանկացրեց գազը»:

Դիտվել է՝ 258

Մեկնաբանություններ