Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ մշակույթի ներկայացուցիչները Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովում

Հայ մշակույթի ներկայացուցիչները Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովում
16.05.2019 | 13:46

Պեկինում մայիսի 13-17-ը տեղի է ունենում Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), «Ջնար» ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան), Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը, ԵՊՄՀ պարարվեստի ամբիոնի ուսանողներ Նարեկ Զոհրաբյանը և Դիանա Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 312

Մեկնաբանություններ