Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Թրամփ. Ես վստահ եմ, որ Իրանը շուտով կսկսի բանակցել

Թրամփ. Ես վստահ եմ, որ Իրանը շուտով կսկսի բանակցել
16.05.2019 | 23:03

«Ես վստահ եմ, Իրանը շուտով կսկսի բանակցել»՝ Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` պնդելով, որ լրատվամիջոցները` նախևառաջ «Վաշինգտոն Փոսթը» և «Նյու Յորք Թայմսը» Իրանի հանդեպ Սպիտակ տան քաղաքականության վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում: Լրագրողների նկատմամբ Թրամփի զայրույթի հիմնական պատճառը «Նյու Յորք Թայմսի» հոդվածներն են, որոնցում պարբերականը, հիմնվելով սեփական անանուն աղբյուրների վրա, տեղեկացնում էր, որ Սպիտակ տունը լրջորեն քննարկում է Մերձավոր Արևելք ևս 120 հազար զինվորական ուղարկելու հնարավորությունը: «Նյու Յորք Թայմսը» նոր տեղեկություններ է հաղորդել Թրամփի շրջապատում Իրանի վերաբերյալ քննարկումների մասին: Թերթի տեղեկություններով, ամերիկացի պաշտոնյաներին լրջորեն մտահոգել են Պարսից ծոցի ավազանում արված լուսանկարները, որոնցում պատկերված են հրթիռներով զինված իրանական ռազմական մոտորանավակները: Դա ոչ միայն լուրջ մտահոգությունների, այլև բուռն բանավեճի տեղիք է տվել:


«Սպիտակ տանը կարծիքներ են հնչում, որ իրանցիները պատրաստվում են հարձակվել տարածաշրջանում ամերիկյան թիրախների` մասնավորաբար ռազմանավերի վրա: Եվրոպացիները, իրաքցիները, ամերիկյան Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամները և անգամ Թրամփի վարչակազմի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ, սակայն, վստահ են, որ Իրանի գործողությունները զուտ պաշտպանական են», - գրում է «Նյու Յորք Թայմսը»:


Իրանի իշխանությունները շարունակում են պնդել, որ ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունեն: Տոկիո այցի շրջանակներում այս մասին մեկ անգամ ևս հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը․ «Մենք համոզված ենք, որ ԱՄՆ-ի կողմից իրադրության սրմանն ուղղված գործողությունները անընդունելի են և լուրջ անհարմարություններ են պատճառում: Երբ ԱՄՆ-ը լքեց միջուկային համաձայնագիրը, մենք առավելագույն զսպվածություն ենք ցուցաբերում»:

Դիտվել է՝ 185

Մեկնաբանություններ