«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԱԺ-ին լրացուցիչ հատկացվեց 900 մլն դրամ

ԱԺ-ին լրացուցիչ հատկացվեց 900 մլն դրամ
16.05.2019 | 23:04

Կառավարությունը այսօր չզեկուցվող նախագծով պահուստային ֆոնդից Ազգային ժողովին հատկացրեց 900 մլն դրամ: 2019-ի բյուջեով առաջացած պակասուրդի մի մասը պայմանավորված է 7-րդ գումարման Աժ պատգամավորների ու հանձնաժողովների թվի ավելացմամբ։ 94 մլն դրամ կուղղվի պարգևավճարներին:


Ավելացվել են նաև ԱԺ նախագահի և պատգամավորների արտասահմանյան գործուղումների ծախսերը: Արարատ Միրզոյանի գործուղումների թվին ավելացել են այցեր Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, ԱՄԷ: Ձեռք են բերվելու 4 ռենտգեն զննող սարքավորումներ, որոնցից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի մոտ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը այս ծախսերը արդարացված է համարում․«Ռենտգեն սարքերից միայն կամարն է տեղադրվելու, իսկ ռենտգեն սարքը, որ պայուսակներն է ստուգելու, այլ տարածքի համար ենք նախատեսում»:


Հարցին, թե ինչու որոշեցին նման սարքավորումներ տեղադրել, ինչ-ինչ մտահոգություններ կային, Գալստյանը պատասխանեց․ «Ոչ մի մտահոգություն չկա: Սարքերը բավականին հին են, անընդհատ խափանվում են: Մոդելները այնքան հին են, որ սպասարկումը հնարավոր չի լինում իրականացնել, քանի որ արդեն արտադրությունից դուրս եկած են անգամ պահեստամասերը: Մենք այսպես թե այնպես նման խնդրի առաջ կանգնելու ենք, որ ինքը շահագործումից ուղղակի դուրս գա»: Անդրադառնալով խորհրդարանի խոսնակի գործուղման ծախսերի ավելացմանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց․«Կան որոշակի ծրագրեր, բազմաթիվ հրավերներ: Հրավերների որոշ կարևոր մասը, որը անհրաժեշտ է խորհրդարանական դիվանագիտության համար, անհրաժեշտ է պետության համար, էդ մասով պլանավորվել է: Դա շատ ավելին է եղել, քան նախորդ տարվա բյուջեն»։

Դիտվել է՝ 166

Մեկնաբանություններ