Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանը հերթական զորավարժությունը կանցկացնի

Ադրբեջանը հերթական զորավարժությունը կանցկացնի
16.05.2019 | 23:05

Ադրբեջանական զինուժը երկուշաբթի օրը հերթական լայնածավալ զորավարժություններն է սկսում` 10 000 զինծառայողի մասնակցությամբ:
Սա կլինի ադրբեջանական զինված ուժերի՝ այս ամսում երկրորդ, իսկ վերջին 10 ամիսներին՝ երրորդ լայնամասշտաբ զորավարժությունը: Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ օպերատիվ-մարտավարական վարժանքներն անձամբ ղեկավարելու է ՊՆ նախարար Զաքիր Հասանովը: Քառօրյա զորավարժության ընթացքում՝ մայիսի 20-24-ը, կխաղարկվի պաշտպանական-հակահարձակողական սցենար: «Նպատակը հակառակորդի գիշերային հարձակման ընթացքում, դժվարին կլիմայական պայմաններում տարբեր ուղղություններով հակահարված հասցնելն է» , - ասված է հաղորդագրությունում: Բացի մեծաքանակ զինվորական անձնակազմից, զորավարժություններում կներգրավվեն նաև 150 տանկ և այլ զինտեխնիկա, մինչև 200 հրթիռահրետանային զինատեսակ, ականանետներ ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 35 ուղղաթիռ և ինքնաթիռ:


Մայիսի 20-24-ը նախատեսված լայնածավալ զորավարժությունների մասին Բաքուն տեղեկացրել է միջազգային կառույցներին՝ հայտարարել է ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարյախլին:

Դիտվել է՝ 236

Մեկնաբանություններ