Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռոբերտ Քոչարյան﮳ Ես պատերազմից չեմ փախչել, 100 ու մի վտանգներից չեմ փախչել, քննությունի՞ց պետք է փախչեմ

Ռոբերտ Քոչարյան﮳ Ես պատերազմից չեմ փախչել, 100 ու մի վտանգներից չեմ փախչել, քննությունի՞ց պետք է փախչեմ
16.05.2019 | 23:08

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ Արցախի նախագահները տվեցին իրենց երաշխավորությունը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ ինքը քննությունից փախչող չէ և վիրավորական է, որ դատախազությունն իրեն վերաբերում է որպես քննությունից փախչողի։

«Շատ վիրավորական է, երբ իմ նման կենսագրություն ունեցող մարդուն դատախազությունը համարում է փախչող։ Իրենք ո՞ւր էին։ Ես պատերազմից չեմ փախչել, 100 ու մի վտանգներից չեմ փախչել, քննությունի՞ց պետք է փախչեմ։ Ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում։ Որ փախնող լինեի՝ այստեղ չէի լինի»,- հայտարարեց Քոչարյանը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը միջամտեց և հորդորեց Քոչարյանին «զուսպ ու կոռեկտ հայտարարություններ» անել։
«Հարգելի դատարան, իմ համար վիրավորական է, որ որևէ մեկն ինձ ասում է, թե կարող եմ փախչել։ Թշնամին մեջքս չի տեսել։ Ես համարում եմ, որ ինձ խստագույնս վիրավորել են։ Ինձ, հասկանո՞ւմ եք։ Ես փախչողը չեմ և ոչ էլ՝ որևէ վկայի վրա ազդող։ Իմ արժանապատվությունն ինձ թույլ չի տա», - հայտարարեց Քոչարյանը։


Այնուհետև՝ մատնացույց անելով դահլիճում նստած Արցախի նախագահներին, ավելացրեց. «Այս մարդիկ իմ հետ ճանապարհ են անցել, ինձ համար վիրավորական է, որ իրենք այստեղ են»։

Դիտվել է՝ 273

Մեկնաբանություններ