Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը վիրավորել է նախագահական մրցապայքարին միացած քաղաքապետին

Թրամփը վիրավորել է նախագահական մրցապայքարին միացած քաղաքապետին
16.05.2019 | 23:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին, որ հայտարարել է 2020-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, «երկրի ամենավատ քաղաքապետն» է անվանել: «Ընտրություններին առաջադրված դեմոկրատների խումբը կհամալրվի ևս մեկ սիրունիկով: Բիլ դե Բլազիոն, որն ԱՄՆ-ի ամենավատ քաղաքապետն է համարվում, այսօր, հավանաբար, կհայտարարի իր թեկնածությունն առաջադրելու մասին: Նա ծիծաղի առարկա է, սակայն եթե ձեզ դուր են գալիս բարձր հարկերն ու հանցագործության բարձր մակարդակը, նա ձեր թեկնածուն է: Նյու Յորքն ատում է նրան»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում:

Դիտվել է՝ 239

Մեկնաբանություններ