«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Մինչ միջազգային հարթակներում հեղափոխության բրենդն է քարոզվում, հասարակությունն ակնկալում է կոնկրետ արդյունքներ

Մինչ միջազգային հարթակներում հեղափոխության բրենդն է քարոզվում, հասարակությունն ակնկալում է կոնկրետ արդյունքներ
16.05.2019 | 23:10

«Փաստը» գրում է﮳ «Հեղափոխական էյֆորիան նահանջել է, ու մեր հասարակությունն աստիճանաբար ավելի կշռադատված հայացքով է նայում անցյալ տարվա իրադարձություններին ու փորձում է իրական կյանքում նշմարել հետևանքները: Մինչ երկրի իշխանությունն առաջին դեմքի մակարդակով
միջազգային գրեթե բոլոր հարթակներում զբաղված է հեղափոխության բրենդի քարոզչությամբ, հասարակությունն ակնկալում է կոնկրետ արդյունքներ: Հեղափոխությունը ոչ թե գեղեցիկ կարգախոսների համախումբ է, այլ քաղաքական, հասարակական ակտ, որին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ, քաղաքականություն՝ միտված հասարակ մարդու բարեկեցության ապահովմանը:


Մեր հասարակությունը չափազանց համբերատար է ու անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս վերահաստատեց իր աջակցությունը Նիկոլ Փաշինյանի թիմին ու հեղափոխության օրակարգին: Ասվում էր՝ տնտեսության զարգացմանը խանգարում է հին խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում հանրապետականները: Իհարկե, այս պնդումը որևէ կոնկրետ փաստով չէր ամրագրվում, որովհետև նախորդ գումարման ԱԺ-ն այդպես էլ չի մերժել Փաշինյանի կառավարության որևէ նախաձեռնություն, որը միտված կլիներ տնտեսության զարգացմանն ու ներդրումների խրախուսմանը: Այնուամենայնիվ, հասարակությունն ընդունեց Փաշինյանի օրակարգը, ու դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, թեև դրանց անցկացման ժամկետը խիստ վիճահարույց էր, որովհետև ակնհայտ էր, որ հեղափոխական էյֆորիայի պիկին անկարելի է անցկացնել մրցակցային ընտրություններ՝ բովանդակային իմաստով: Արդյունքում՝ ունեցանք խորհրդարան, որտեղ Փաշինյանի կողմնակիցներն ունեն սահմանադրական մեծամասնություն, սակայն ԱԺ-ն իր քաղաքական որակի հետևանքով այդպես էլ չվերգտավ իր քաղաքական-ինստիտուցիոնալ կշիռը, իսկ ներդրումային մակարդակը մնում է նախկին՝ մինչհեղափոխական տարիների մակարդակին: Ավելին, դեռ մի բան էլ նվազել է:
Հետո տնտեսության զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը սկսեց «խանգարել» կառավարության կառուցվածքը, ինչը ևս փոխվեց Նիկոլ Փաշինյանի ճաշակով: Դարձյալ անտեսվեցին ընդդիմության ու քաղաքացիական տարբեր խմբերի դիտողությունները, թեև ակնհայտ է, որ կառավարության նոր կառուցվածքը բացարձակապես չի լուծում արդյունավետ կառավարման խնդիրը, փոխարենն ուժեղացնում է վարչապետի անձնակենտրոն իշխանությունը ու մեծացնում է գործազուրկների թիվը: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի թիմն անցած մեկ տարում ունեցել է հասարակության լիարժեք քարտ-բլանշը, ու հիմա եկել է կոնկրետ արդյունքներ ցույց տալու ժամանակը: Դրանք, ցավոք, չկան, ու եթե տնտեսական հեղափոխությունն ուշանա, քաղաքական հեղափոխությունը կանգնելու է արժեզրկման վտանգի առջև»:

Դիտվել է՝ 238

Մեկնաբանություններ