Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Տիգրան Ավինյան﮳ ՀՀ-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանալ

Տիգրան Ավինյան﮳ ՀՀ-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանալ
16.05.2019 | 23:11

Որևէ գործընթաց որևէ կերպ չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ դատարան ներկայացրած երաշխավորությունը որևէ կերպ կարո՞ղ է ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա ղեկավարների մակարդակով, հատկապես, որ վերջին շրջանում նշվում է, որ լարվածություն կա ղեկավարների հարաբերություններում: «Նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանալ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 223

Մեկնաբանություններ