Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արմեն Սարգսյանը Քրիստին Լագարդի հետ խոսել է Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու մասին

Արմեն Սարգսյանը Քրիստին Լագարդի հետ խոսել է Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու մասին
16.05.2019 | 23:11

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ: Նախագահը բարձր է գնահատել միջազգային ֆինանսական այս կառույցի հետ մեր երկրի փոխգործակցությունը։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ և ընդգծել դրա համար առկա մեծ ներուժը։ Նշելով, որ մեր երկիրն ունի կայացած բանկային ու ֆինանսական համակարգ՝ Արմեն Սարգսյանը խոսել է Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի և այն իրագործելու հնարավորությունների մասին, ինչը թույլ կտա ոչ միայն երկիրը դարձնել ավելի գրավիչ, այլև՝ ավելի որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցել։

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ