«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Մերկելը հաստատել է 2021-ին քաղաքականությունից հեռանալու մտադրությունը

Մերկելը հաստատել է 2021-ին քաղաքականությունից հեռանալու մտադրությունը
16.05.2019 | 23:12

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել, երբ 2021-ին կավարտվի իր ղեկավարման ժամկետը: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ մայիսի 16-ին համատեղ մամուլի ասուլիսում նա ասել է﮳ «Ես չեմ պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել որևէ տեղ»: Նրա խոսքով՝ պլանները, որոնք հրապարակել է անցյալ տարվա վերջին, չեն փոխվել: 2018-ի վերջին Մերկելը թողեց ՔԴՄ-ի նախագահի պաշտոնը, բայց մնաց կանցլեր: Նա հայտնեց, որ պատրաստվում է ավարտին հասցնել աշխատանքի չորրորդ ժամկետը և հեռանալ քաղաքականությունից:

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ