Parker quartet
 

Ռոբերտ Քոչարյան﮳ Ինչ ուզեմ, ասելու եմ

Ռոբերտ Քոչարյան﮳ Ինչ ուզեմ, ասելու եմ
16.05.2019 | 23:13

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ բանավեճ եղավ Քոչարյանի, փաստաբանների և դատախազների միջև: Քոչարյանի փաստաբաններին դուր չեկավ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդհատեց Քոչարյանի ելույթը: Իր մեղադրանքին անդրադառնալով՝ Քոչարյանը դատախազներին կադաստրի շարքային աշխատողների հետ համեմատեց: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոչ արեց կոռեկտություն դրսևորել: Միջամտեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Էս մարդը արդեն բոլոր հնարավոր խախտումներից դուրս ա գալիս, դուք դատախազությանը թույլ եք տալիս ընդհատել մեզանից ցանկացած մեկին ցանկացած ժամանակ»,- դատավորին դիմեց Ալումյանը: Քոչարյանի և Արթուր Դավթյանի միջև բանավեճ տեղի ունեցավ.
«Ինչ ուզեմ, ասելու եմ, դու էլ նստած լսելու ես», – գլխավոր դատախազին ասաց Քոչարյանը: «Փորձի», – պատասխանեց Արթուր Դավթյանը:

Դիտվել է՝ 138

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao