«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Քոչարյանի գործով ընթանում է դռնփակ դատական նիստ

Քոչարյանի գործով ընթանում է դռնփակ դատական նիստ
16.05.2019 | 23:14

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն չորրորդ օրն ընթացող դատական նիստում որոշվեց անցկացնել դռնփակ նիստ, որի ժամանակ պետք է հրապարակվեն գաղտնի տեղեկություններ:


Նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը մեղադրյալինն էր, որից հետո պաշտպանները ձևակերպեցին միջնորդությունն ու ներկայացրին դատավորին: Հայտարարված կարճ ընդմիջման ժամանակ լրագրողներին դուրս հրավիրեցին և գումարվեց դռնփակ նիստը: Նիստին ներկա է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Պաշտպանական կողմն առաջարկեց, որ նիստին մասնակցեն նաև Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որ եկել էին դատարան և ներկայացրել անձնական երաշխավորություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ: Դատավորը թույլ չտվեց, որ նրանք մասնակցեն դռնփակ նիստին: Սահակյանն ու Ղուկասյանը հեռացան դատարանից:

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ