Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով
17.05.2019 | 14:18

Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ից 20-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ից 18-ին կբարձրանա 2-ից 3, 21-ի ցերեկը կնվազի 3-ից 4 աստիճանով։


Երևանում՝ մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ից 20-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ