Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արթուր Դավթյան﮳ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը համաչափ է

Արթուր Դավթյան﮳ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը համաչափ է
17.05.2019 | 14:19

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնում է, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանված խափանման միջոցը՝ կալանավորումը համաչափ է:

«Մենք գտնում ենք, որ կա հիմնավոր կասկած այս փուլում քննարկման համար, մենք գտնում ենք, որ ընտրված խափանման միջոցը համաչափ է այս պահին քննության օբյեկտիվ և անխոչընդոտ իրականացումն ապահովելու համար,-ելույթ ունենալով Քոչարյանի գործով դատական նիստում՝ հայտարարեց Արթուր Դավթյանը։ -Այո՛, փաստարկները, որ այս փուլն իր առանձնահատկություններն ունի և այդ առանձնահատկություններով պայմանավորված այդ հիմքերը կան ՝ լիարժեքորեն ընդունելի է: Եվ մենք այդ ռիսկերի բարձր գնահատումը նույն դիրքորոշմամբ պնդում ենք նաև ներկայացված մեկ այլ խափանման միջոցի՝ անձնական երաշխավորության կիրառման պայմաններում»: Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանին հորդորեց հետևել «դատական քննության ընթացքում կատարյալ բնականոն ընթացքին» և դատաքննության բոլոր կողմերին կոչ արեց «գտնվել բացառապես իրավական հարթությունում և փորձ չանել առաջացնել հուզական տրամադրություններ»: Դատախազի ելույթից հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը անցավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի շաբաթ օրը՝ մայիսի 18-ին:


Երեեկ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձամբ ներկայացել էին դատարան և երաշխավորագիր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու նպատակով:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ