Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայկ Ալումյան. 2009-ի որոշման չափանիշները եթե հիմա կիրառվեին նույնությամբ, Քոչարյանը հենց հիմա պետք է դուրս գար

Հայկ Ալումյան. 2009-ի որոշման չափանիշները եթե հիմա կիրառվեին նույնությամբ, Քոչարյանը հենց հիմա պետք է դուրս գար
17.05.2019 | 14:21

Գլխավոր դատախազությունն, ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի, ինքն իրեն ծաղրական տոնով քննադատում է 2009-ի որոշման համար։
«Ազատության» հետ զրույցում Ալումյանն ասել է՝ եթե դա աներ ոչ թե Դատախազությունը, այլ որևէ ֆիզիկական անձ, երևի անձի երկվության հարցը առաջանար։

«Էսօր դատախազությունը, ի դեմս գլխավոր դատախազի, խստագույնս քննադատեց դատախազությանը՝ 2009-ին կայացրած որոշման համար, անգամ ծաղրեց 2009-ին ինքն իրեն՝ Դատախազությունը՝ Ալեքսանդր Արզումանյանի որոշման հետ կապված։ Էսօր ի դեմս իրա, գլխավոր դատախազությունն ասում է, որ ինքը 2009-ին անհասկանալի պատճառաբանությամբ որոշում է կայացրել։ Էդ էր ասում՝ «անհասկանալի»։ Եթե դա աներ ոչ թե պետական մարմին, ասենք՝ դատախազությունը, եթե ֆիզիկական անձ աներ, երևի մի հատ էսպիսի ախտորոշում կա՝ անձի երկվություն, կարող է անգամ էդպիսի հարցեր առաջանային։ Ինքն իրեն քննադատում է, ընդ որում, ծաղրական տոներով՝ 2009-ի որոշման համար, այնինչ այդ 2009-ի որոշման չափանիշները եթե կիրառվեին հենց հիմա՝ նույնությամբ, պարոն Քոչարյանը հենց հիմա պետք է դուրս գար, որովհետև 2009-ին դատախազությունը որոշել էր, որ 2008-ի գործողությունների համար որևէ անձ չի կարող ենթարկվել ներկա դրությամբ գործող 300.1 հոդվածով, որն ուժի մեջ էր մտել 2009-ի մարտի 18-ին, այսինքն՝ ես հենց այս առումով եմ ասում, որ դատախազությունն էս գործով բազմիցս իրա դիրքորոշումը փոխել է ու դեռ կփոխի, ես համոզված եմ։ Էս նույն դատախազներն էլ եթե սրանից տարիուկես առաջ հարցնեիք կարծիքն էս նույն գործի մասին, իրենք ձեզ կհայտնեին իրենց էսօրվա տեսակետին տրամագծորեն հակառակ տեսակետ», - ասաց Ալումյանը։

Հարցին, թե շատ փաստաբաններ և իրավապաշտպաններ նախկին իշխանության օրոք նշում էին, որ դատարաններն ազատ չեն, անկախ չեն և քաղաքական կամք է պետք՝ տարբեր գործերում արդարացի քննություն իրականացնելու համար, նաև կոնկրետ Մարտի 1-ի զոհերի հանգամանքները պարզելու հետ կապված էլ էին այդպես նշում, հենց այս հանգամանքը չէ, որ գլխավոր դատախազն այսօր թույլ է տալիս, Ձեր գնահատմամբ, ծաղրել նախորդ դատախազության գործելաոճը, տարօրինակ է իսկապես, Ալումյանը պատասխանեց. «Իհարկե տարօրինակ է, նույն անձինք են, նույն դատախազությունն է։ Էդ նույնն է, որ Վճռաբեկ դատարանը հիմա սկսի ծաղրել իր հինգ տարի առաջվա կայացրած որոշումներն՝ ասելով, որ դա էն ժամանակ, էդ Ձեր ասած քաղաքական կամք, հետո ասեր՝ «էդ մենք չէինք»։ Գիտեք ինչ կա, եկեք սենց մի բան հստակ փաստենք՝ եթե 2009-ի դրությամբ, երբ որ այն 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումն էդ որոշմամբ դադարեցվել էր՝ պատճառաբանելով, որ 300.1 հոդվածը նոր հանցակազմ է և 2008-ի գործողությունների վրա տարածվել չի կարող։ Եթե 2009-ին պարոն Քոչարյանին էսօրվա մեղադրանքն առաջադրված լիներ, ի՞նչ է Դուք կարծում եք, որ 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվեր, պարոն Քոչարյանի նկատմամաբ կշարունակվե՞ր, իհարկե՝ ոչ, ստիպված պետք է լինեին նաև պարոն Քոչարյանի նկատմամբ դադարեցնել։ Ուրեմն ես Ձեզ ասեմ հետևյալը՝ եթե էս ընթացքում մարտի 1-ից մինչև էսօր եղել է մի ժամանակահատված, թեկուզ էդ մի ժամանակահատվածը տևել է մի օր, երբ որ պարոն Քոչարյանն էդ հոդվածով չէր կարող պատասխանատվության ենթարկվել, ուրեմն էսօր էլ ինքը չի կարող պատասխանատվության ենթարկվել, դա քրեական իրավունքի էն աստիճանի հանրահայտ սկզբունք է, որ ես հիմա անգամ չեմ էլ ուզում շատ մանրանամ»։

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ