Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարեն Կարապետյանի բարեկամները ՊԵԿ-ում առաջխաղացում են արձանագրում

Կարեն Կարապետյանի բարեկամները ՊԵԿ-ում առաջխաղացում են արձանագրում
17.05.2019 | 14:43

«Ժամանակը» գրում է. «Նախօրեին գրել էինք, որ ՊԵԿ Արաբկիրի հարկայինի պետ Տիգրան Մարտիրոսյանը, ով երգչուհի Լանա Խաչատրյանի ամուսինն է և Լևոն Քոչարյանի ու Սիրուշոյի սանիկը, «գործուղվել» է «Նաիրի Ինշուրանս»՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Մարտիրոսյանի փոխարեն Արաբկիրի հարկայինի պետ է նշանակվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բարեկամը՝ Հրայր Կարապետյանը, ով մինչ այդ Էրեբունու հարկայինի պետն էր։ Ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի կողմից ինչ-որ դեստրուկտիվ քայլերի, 270 միլիոն դոլարի և այլնի մասին, սակայն դրան զուգահեռ զարմանալիորեն Կարապետյանի բարեկամները ՊԵԿ-ում առաջխաղացում են արձանագրում»։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ