Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սրբուկին թույլ չտվեցին երազել

Սրբուկին թույլ չտվեցին երազել
17.05.2019 | 14:45

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի բացումն արեց Հայաստանի պատվիրակը՝ Սրբուկը։ Հայաստանը, սակայն, եզրափակիչ փուլ չանցավ։ Պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակիչ անցան Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մալթայի ներկայացուցիչները։


Պայքարից դուրս մնացին Հայաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Լատվիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Խորվաթիայի և Լիտվայի մասնակիցները։
Մայիսի 18-ին կկայանա մրցույթի եզրափակիչը։ Այդ օրը ելույթ կունենան նաև առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Սլովենիայի ներկայացուցիչները, նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։ Այս տարի «Եվրատեսիլն» անցնում է «Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով։

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ