«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՆ-ը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

ԱՄՆ-ը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը
17.05.2019 | 14:46

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը՝ Սպիտակ տանը հայտարարել է նախագահը։ Որոշման արձանագրությունն ուղարկվել է թուրքական կողմին: Որոշման պատճառ է դարձել թուրքական տնտեսության զարգացման մակարդակը վերջին մի քանի տասնամյակում:


Ըստ Թրամփի՝ Թուրքիայի տնտեսության զարգացման մակարդակը բարձրացել է, բացի այդ՝ Թուրքիան արդեն դուրս է եկել առևտրի արտոնյալ ռեժիմի համաձայնություններից, որոնք ունեցել է մի շարք այլ զարգացած երկրների հետ:


«Հիմնվելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակի վրա, անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի կարգավիճակը որպես զարգացող ստացող երկիր», - նշվում է հաղորդագրությունում: Արտոնյալ պայմանագիրը կդադարի գործել մայիսի 17-ից, Թուրքիայից ԱՄՆ ներկրվող ապրանքները կհարկվեն սահմանված ընդհանուր հիմունքներով:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ