Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյան﮳ Համաշխարհային ազգ ենք, մենք կարող ենք փոխվել, ադապտացվել, մենք նորարար ենք

Արմեն Սարգսյան﮳ Համաշխարհային ազգ ենք, մենք կարող ենք փոխվել, ադապտացվել, մենք նորարար ենք
17.05.2019 | 14:47

Նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» քննարկմանը, որի թեմաները վերաբերել են աշխարհաքաղաքական փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը: Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, աշխարհն արագ փոփոխվում է և պետք չէ վախենալ այդ փոփոխություններից, որ նոր հնարավորություններ են ստեղծում: «Նրանք, ովքեր ունեն հստակ տեսլական, թե ինչ են անում, նրանք, ովքեր ներդաշնակության մեջ են ժամանակի հետ, կշահեն: Ինձ համար սա սպառնալիք չէ, սա հնարավորություն է հրաշալի աշխարհ կառուցելու, որտեղ պետք է ապրենք: Մարտահրավերներ նետող, բայց հետաքրքիր աշխարհ»,-ասել է նախագահը: Նա համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարը հայերի դարն է: «Մենք համաշխարհային ազգ ենք, մենք կարող ենք փոխվել, ադապտացվել, մենք նորարար ենք»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ նկատելով, որ խիստ լավատեսական է տրամադրված ապագայի հանդեպ:


Պատասխանելով հեղափոխական էվոլյուցիայի մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիաները փոխվում են, և աշխարհը տարբեր է լինելու: «Ես համոզված եմ, որ ինչ-որ կերպ մենք կկարողանանք լուծումներ գտնել ներկայիս այն խնդիրների համար, որոնց առերեսվում ենք: Տարբեր երկրներ զարգանում են տարբեր արագությամբ, զարգացնում են տարբեր ճյուղեր: Եվ եթե կենտրոնանանք տեխնոլոգիական նոր սերնդի, արհեստական բանականության, մեծ տվյալների կառավարման, բիոտեխնոլոգիաների վրա, մի քանի տարի հետո ավելի հեշտ կլինի կողմնորոշվել անորոշություններով լի աշխարհում»:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ