Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի մայիսի 22-ին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի մայիսի 22-ին
17.05.2019 | 14:48

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցը կորոշվի մայիսի 22-ին ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում՝ հայտնում է БЕЛТА-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին: Նա հայտնել է, որ մայիսի 17-ին կանցկացվի ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որում կքննարկվի նոր գլխավոր քարտուղարի հարցը: Առաջարկներ կպատրաստվեն ԱԳ նախարարների խորհրդի նիստում ներկայացվելու համար: «Եվ այնտեղ արդեն կընդունվի որոշումը», - ասել է Սեմերիկովը՝ հավելելով, որ ԱԳ նախարարները երկրների ղեկավարներին կառաջարկեն այս կամ այն պաշտոնյայի թեկնածությունը: Նրա խոսքով՝ կքննարկվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ, երկրի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Նա հիշեցրել է, որ 2020-ի հունվարի 1-ից պաշտոնավարման հերթն անցնում է Բելառուսին:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ