Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թերեզա Մեյը խոստացել է կազմակերպել իր հաջորդի ընտրությունները Brexit-ի քվեարկության տապալման դեպքում

Թերեզա Մեյը խոստացել է կազմակերպել իր հաջորդի ընտրությունները Brexit-ի քվեարկության տապալման դեպքում
17.05.2019 | 14:50

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է իր հաջորդի ընտրության ժամանակացույց կազմել Brexit-ի հարցով հաջորդ քվերակությունից հետո, որը կայանալու է հունիսի սկզբին: Համաձայնություն է ձեռք բերվել վարչապետի և Պահպանողական կուսակցության ավագ պատգամավորների հետ հանդիպման արդյունքում: Մեյի կուսակիցները պահանջում են, որ նա հստակեցնի Դաունինգ սթրիթից հեռանալու ամսաթիվը: Եթե նա հաջողության չհասնի Brexit-ի համաձայնագրի քվեարկության հարցում, որն արդեն մերժվել է երեք անգամ, հրաժարական կտա:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ