Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Չինաստան մեկնած պատվիրակության կազմից ամեն ինչ պարզ է

Չինաստան մեկնած պատվիրակության կազմից ամեն ինչ պարզ է
17.05.2019 | 15:12

Չինաստան մեկնած պատվիրակության կազմից ամեն ինչ պարզ է «Հրապարակը» գրում է﮳ «Չինաստան աշխատանքային այցի վերաբերյալ մեր տպավորությունները ձևավորվել են Նիկոլ Փաշինյանի՝ Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարից և գրառումից. «Մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: Այսօր էլ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու:

Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»:
Հետագայում պաշտոնական հաղորդագրությունների մեջ՝ մանավանդ երեկ տարածված, նշվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք խոշոր ընկերությունների հետ՝ քննարկելով «Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները»:
Իհարկե, հաղորդագրությունը լղոզված է, և չի հասկացվում, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը, բայց մեծ սիրով կհավատայինք հաղորդագրություններին, հատկապես վարչապետի խոստումին՝ «Հույս ունեմ՝ բոլոր քննարկված ներդրումային ծրագրերը շուտով կդառնան իրականություն», և հուսավառված կսպասեինք, որ աշխարհի գերտերություններից մեկը հանդիսացող Չինաստանը շուտով Հայաստանում գումարներ կներդնի և ծրագրեր կիրականացնի, եթե չլիներ մի «բայց»: Չինաստան մեկնած կառավարական պատվիրակության կազմը բոլորովին այլ նպատակների մասին է խոսում: Կոնկրետ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինն իրենց հաճելի, իրենց սպասարկող մեծ թվով անձանց հետ մեկնել են Չինաստանը տեսնելու, զբոսնելու-զվարճանալու: Ով ասես կա այդ պատվիրակության մեջ, բացի տնտեսական, ներդրումների,
զբոսաշրջության, առհասարակ՝ կոնկրետ ոլորտների ներկայացուցիչներից:


Մեկ բացառություն կա՝ տրանսպորտի նախարարը: Չէ՞ որ նման բանակցություններ և պայմանավորվածություններ ոչ թե տնտեսությունից քիչ հասկացող վարչապետն է կայացնում, այլ, ասենք՝ էկոնոմիկայի և ներդրումների, ֆինանսների ու գյուղատնտեսության, ներդրումային քաղաքականություն իրականացնող պաշտոնյաները, որոնք չկան պատվիրակության կազմում: Փոխարենը պետության հաշվին վարչապետի հետ մեկնել են նրա գլխավոր խորհրդականը, օգնականը, աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը, նույն բաժնի գլխավոր մասնագետը, արարողակարգային միջոցառումների պատասխանատուն, արարողակարգի բաժնի խորհրդականը, արտաքին գործերի նախարարի պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ վարչության գլխավոր մասնագետը, մամուլի խոսնակը, օպերատորը, 7 անվտանգության աշխատակիցներ, նրանց գումարած՝ 7 ԶԼՄ ներկայացուցիչներ և, իհարկե, Աննա Հակոբյանի խորհրդականն ու վարսավիրը: Առհասարակ պետության ղեկավարների աշխատանքային այցերի պատվիրակությունների մեջ մտնում են հաշվված թվով անձինք՝ ոլորտների մասնագետներ, որոնք այդ ընթացքում ծանրաբեռնված աշխատում են ի շահ իրենց երկրի, այդ ուղևորություններին անգամ տիկնանց չեն տանում, որովհետև աշխատելն ու ընտանեկան շրջագայությունները շատ տարբեր բաներ են»:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ