Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիտալի Բալասանյանը զայրացրել է Բակո Սահակյանին

Վիտալի Բալասանյանը զայրացրել է Բակո Սահակյանին
17.05.2019 | 15:15

«Ժողովուրդը» գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վերջին քննադատություններն Արցախում բուռն քննարկումների առարկա են դարձել: Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրերս շատ խիստ բարկացել է Վիտալի Բալասանյանի վրա: Բակո Սահակյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց փոխհարաբերությունները շատ լավ են, իրենք միմյանց հետ «հաց են կիսում», իսկ Բալասանյանն իր պահվածքով պարզապես փչացնում է այդ հարաբերությունները, ավելին՝ բացասաբար ազդում ՀՀ-Արցախ հարաբերությունների վրա:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ