Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արարատ Միրզոյանի ընկերը գլխացավանք է դարձել օրենսդիրների համար

Արարատ Միրզոյանի ընկերը գլխացավանք է դարձել օրենսդիրների համար
17.05.2019 | 15:16

«Հրապարակը» գրում է. «Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը, որն այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար է աշխատում, գլխացավանք է դարձել օրենքներին լավատեղյակ իշխանականների համար։ Վերջին օրերին խորհրդարանում բուռն քննարկման առիթ է դարձել նրա մի որոշումը, որը հակաօրինական է։ Խոսքն ընդդիմադիր պատգամավորներին մանրակրկիտ ռենտգեն անելու մասին է։ Մասնավորապես ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն օրերս մեզ հետ զրույցում ասել էր, որ խորհրդարան մուտք գործելիս ստուգում են ոչ միայն ավտոմեքենայի արտաքին, ներքին հատվածը, բեռնախցիկը, այլև վերջին օրերին պատգամավորից պահանջել են բացել պայուսակը։ Մարուքյանին ԱԺ աշխատակիցները խոստովանել են, որ իրենց ասել են՝ ստուգեք, իրենք էլ ստուգում են։ Մեր տեղեկություններով՝ բարձրացած աղմուկից հետո ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտողություն է արել ԱԺ նախագահին՝ ասելով, որ նման անհեթեթ որոշումներ այլևս չկայացվեն աշխատակազմի ղեկավարի կողմից, քանի որ պայուսակ մտնելն արդեն համարվում է խուզարկություն, իսկ ԱԺ պատգամավորին քանի դեռ չեն զրկել անձեռնմխելիությունից, իրավունք չկա ստուգելու։ Ավելին՝ Քոչարյանն ասել է նաև, որ եթե ընդդիմադիր պատգամավորներն ուզենային, կարող էին դատի տալ դրա համար։ Վերջին օրերին այլևս ընդդիմադիրներին նման խուզարկության չեն ենթարկում»։

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ