Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ում համար են փակվում գունավոր մետաղների ընդունման կետերը

Ում համար են փակվում գունավոր մետաղների ընդունման կետերը
17.05.2019 | 15:17

«Ժամանակը» գրում է. «Կառավարությունը իր գործողություններով մենաշնորհ է հաստատում տնտեսության ևս մեկ ոլորտում՝ ապրուստի տարրական միջոցից զրկելով բազմաթիվ մանր ձեռներեցների: Հարկային վարչարարության խստացման արդյունքում փակվում են գունավոր մետաղների ընդունման կետերը, և դա արվում է մեկ կոնկրետ մարդու համար: Ընդ որում՝ մենաշնորհի հաստատման արդյունքում ընկել է ընդունվող մետաղի գինը: Եթե ընդամենը մեկ ամիս առաջ պղնձի կիլոգրամն արժեր 2 հազար դրամ, հիմա արդեն 1600 դրամ է»:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ