Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան﮳ Բարոյական տեսանկյունից Բակո Սահակյանի խնդրանքին նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան

Նիկոլ Փաշինյան﮳ Բարոյական տեսանկյունից Բակո Սահակյանի խնդրանքին նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան
18.05.2019 | 01:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն, մտադիր չէ միջամտել այդ հարցին:

«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան», - ուրբաթ օրը Երևանում՝ ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ՀՀ վարչապետը։ «Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հավելել է Փաշինյանը: Նա հերքել է ենթադրությունները, որ Քոչարյանի գործով դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը կարող է Լեռնային Ղարաբաղի բնակիչների շրջանում Հայաստանի վարչապետի նկատմամբ անվստահության աճի հանգեցնել: Փաշինյանի համոզմամբ, Ղարաբաղում ինքը հնարավոր է ավելի շատ աջակցություն է վայելում, քան՝ Հայաստանում:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ