Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի. Փաշինյան

Նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի. Փաշինյան
18.05.2019 | 01:19

Ռուսաստանցի լրագրողներին հարցազրույցում Փաշինյանը անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, տարածաշրջանում իսլամական գրոհայինների վտանգին, Պուտինի հետ առաջիկա հանդիպումներին: Նա Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումների մերձեցման հույս է հայտնել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցության հարցում։ Փաշինյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղան ոչ թե հայկական կողմի պայմանն է, այլ առաջարկությունը։
«Կարծում եմ, որ խնդիրը մենք կկարողանանք կարգավորել բանակցային ճանապարհով», - ասել է Փաշինանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է, որ բանակցող բոլոր կողմերը խնդիրը հենց այդ ճանապարհով կարգավորելու ցանկություն ունենան։ Առաջիկա քայլերի շարքում Փաշինյանը նշել է ադրբեջանցի և հայաստանցի լրագրողների փոխայցելությունների կազմակերպումը։ Նա չի կարծում, թե պետք է արագացնել բանակցային գործընթացը: «Մենք չենք արագացնի, բայց չենք էլ դանդաղեցնի։ Խնդիրը կա և այդ խնդրի մասին պետք չէ մոռանալ», - ասել է նա՝ պարզաբանելով, որ Արցախի ճանաչման հարցը շատ զգայուն հարց է և միշտ եղել է օրակարգում և հիմնականը Հայաստանի հարաբերություններն են միջազգային հանրության հետ։ Նիկոլ Փաշինյանը նաև մտահոգություն է հայտնել, թե լարվածությունը Ղարաբաղում կարող է Իրաքից և Սիրիայից փախչող իսլամիստներին բերել մեր տարածաշրջան: «Դուք տեսնում եք՝ ինչ լարված իրավիճակ է Իրանի շուրջ, և այդ լարվածությունը շարունակում է աճել։ Սիրիայում մեծ քանակի իսլամական ռադիկալ խմբավորումների գրոհայիններ կան, նրանք հասկանում են, որ այլևս տեղ չունեն Սիրիայում և Իրաքում։ Մեր տեղեկությամբ, նրանք այսօր նոր տեղ են փնտրում, որտեղ կարող են հայտնվել։ Եթե մեր տարածաշրջանում սկսվի նոր էսկալացիա, դա նրանց համար լավ առիթ կլինի, որ հայտնվեն, օրինակ, Ադրբեջանում։ Շատ հարմար կետ է նրանց համար, որտեղից նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալել Իրանի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ», - ասել է Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին՝ հավելելով, թե նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի՝ հույս հայտնելով, որ դա հասկանում են և Ռուսաստանում, և Ադրբեջանում, և Իրանում։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկա շաբաթներին՝ մայիսի վերջին և հունիսի սկզբին, հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որտեղ անցնելու է Եվրասիական տնտեսական համաժողովը, Սանկտ Պետերբուրգում նախատեսված տնտեսական համաժողովի ժամանակ։
Ռուսական լրատվամիջոցների համաձայն, Հայաստանի վարչապետը նշել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կապը պահելու համար հանդիպելը պարտադիր պայման չէ։ «Ես միշտ կարող եմ, երբ պետք լինի, զանգել Վլադիմիր Վլադիմիրովիչին, նա կարող է զանգել ինձ, դա պրակտիկա է և որևէ խնդիր չկա», - ասել է Փաշինյանը։ Նա նորից հույս է հայտնել, թե ռուսական «Գազպրոմ»-ը բանակցությունների արդյունքում կվերանայի գազի գինը։ Փաշինյանը այս մասին ասել էր ռուսական РБК-ին հարցազրույցում։ «Ես համոզված եմ, որ գազի գինը իջեցնելը իրատեսական է և խոսքը ԵԱՏՄ արդյունավետության մասին է։ Մենք, ըստ էության, արդեն ունենք միասնական էներգետիկ շուկա ստեղծելու պայմանավորվածություն և մեր առաջարկություններն այս տրամաբանության շրջանակում են։ Ես կցանկանայի այս հարցը կարգավորել մինչ տարվա վերջ», - ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ