Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը
18.05.2019 | 01:41

Փարիզում այսօր հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Էլմար Մամեդյարովը: Նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը ընդգծել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործումը, որոնց շուրջ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Վիեննայում մարտի 29-ի հանդիպմանը: Լե Դրիանը հավաստիացրել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական և անկողմնակալ է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ