Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԵՄ-ն քննարկում է իր տարածք ռուսաստանյան անձնագրերով ուկրաինացիների մուտքն արգելելու հնարավորությունը

ԵՄ-ն քննարկում է իր տարածք ռուսաստանյան անձնագրերով ուկրաինացիների մուտքն արգելելու հնարավորությունը
18.05.2019 | 01:44

ԵՄ դեսպանները քննարկել են Ուկրաինայի քաղաքացիներին ՌԴ անձնագրեր տրամադրելու հարցը և Եվրահանձնաժողովին հանձնարարել ուսումնասիրել նման անձնագրերով քաղաքացիների` ԵՄ մտնելու արգելքի հնարավորությունը։
Դեսպանները նաև քննարկել են եվրոպական նոր պատժամիջոցների սահմանման հարցն՝ ի պատասխան ռուսաստանյան իշխանությունների «անձնագրային քաղաքականության»: Նոր պատժամիջոցներին առայժմ կողմ է միայն 7 երկիր:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ