Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թեհմինա Վարդանյան﮳ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ

Թեհմինա Վարդանյան﮳ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ
18.05.2019 | 01:54

Նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը﮳ «Բնակիչների ահազանգով եկել եմ Իսահակյան-Աբովյան խաչմերուկ, որտեղ տեղադրվում է ոչ ավել, ոչ պակաս նոր կրպակ։ Բուռն շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատակիցների փոխանցմամբ սեփականատերն այստեղ չէ և, բնականաբար, կոնտակտ չունեն, բայց վստահեցրեցին, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն։ Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանություններ մինչև ընտրվելը և ի՞նչ են անում ընտրվելուց հետո։
Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք։ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ»։

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ